Միքայել Սրբազանի գործով դատարանը մերժեց պաշտպ...

Միքայել Սրբազանի գործով լրացուցիչ դատական նիստին դատավոր Արմինե Մելիքսեթյանին բացարկ հայտնելու միջնորդություն ներկայացվեց: Միջնորդությունը ներկայացրեց փաստաբան Արա Զոհրաբյանը:

Նա նշեց, որ Դատարանը խտրական վերաբերմունք ունի Միքայել Սրբազանի նկատմամբ: Վերդիկտը հայտարարելուց հետո ինչի՞ արագ հեռացաք, ինչո՞ւ չեք տեղակցրել, որ միջնորդություն անելու հնարավորություն ունենք մինչև լրացուցիչ լսումները:

Մեղադրական կողմը պնդեց,  որ միջնորդությունն անհիմն է, քանի որ դատարանը սկզբից էլ ոչ ոքի չի խոչընդոտել, որ միջնորդություններ ներկայացնեն և խնդրեց, որ միջնորդությունը մերժվի:

Ի վերջո, դատարանը մերժեց միրջնորդությունը: «Պաշտպանական կողմը առաջնորդվելով փաստաբանական կողմի պրոֆեսիոնալիզմով, լրացուցիչ չի հայտնել միջնորդության հնարավորության մասին, ուստի միջնորդությունը ենթակա է մերժման»,- ասաց դատավոր Արմինե Մելիքսեթյանը:

Հիշեցնենք, որ Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը սեպտեմբերի 24-ին մեղավոր էր ճանաչվել: Երևանի քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմինե Մելիքսեթյանի, հրապարակել էր մեղադրական վերդիկտը: Միքայել Սրբազանի խափանման միջոցը թողնվել էր անփոփոխ՝ իր սահմանափակումներով:

Հիշեցնենք նաև, որ մեղադրանքի հիմքում մեկ տարվա վաղեմության մի հարցազրույց է, որտեղ Միքայել Սրբազանը խոսել էր հեղաշրջման անհրաժեշտության մասին: Ընդ որում, մեկ տարի առաջ Գլխավոր դատախազությունը նույն այդ խոսքերում հանցակազմ չէր տեսել ու գործ չէր հարուցել: Սակայն, այս գործը հարուցելիս հիմնավորում է, թե Աջապահյանը հեղաշրջման անհրաժեշտության մասին միտքը կրկնել է հաջորդիվ՝ մի քանի անգամ: Միքայել Սրբազանը մեղադրանքը քաղաքական հետապնդում է որակում, իրեն մեղավոր չի ճանաչում: