ՄԻՊ-ը քննարկմանը գործարարների շահերի պաշտպանո...

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից տեղեկացնում են, որ ՄԻՊ-ը հուլիսի 24-25-ը կազմակերպել էր միջազգային գիտաժողով` նվիրված գործարարության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությանը: «Աշխատաժողովին մասնակցել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, Բուլղարիայի և Վրաստանի օմբուդսմանի, ՀՀ պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև փորձագետներ, ԱԺ պատգամավորներ:

Բացման խոսքով հանդես է եկել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ աշխատաժողովի մասնակիցներին ներկայացնելով Պաշտպանի աշխատանքի ուղղություններն ու սկզբունքները, գործարարության և հանրային ծառայությունների ոլորտներում: «Գործարարների իրավունքների պաշտպանությունն իմ աշխատանքի կարևոր ուղղություններից է: Այն իրականացվում է ինչպես գործարարների կողմից հասցեագրվող անհատական բողոքները քննարկելով, այնպես էլ համակարգային մակարդակում կանխարգելիչ քայլեր ձեռնարկելով»,- նշել է Պաշտպանը: Մասնակիցներին է ներկայացվել նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մշակված գործարարների շահերի պաշտպանությանն ուղղված հակամենաշնորհային կոմպլեանսի ինստիտուտի ներդրման օրենսդրական առաջարկը և պետական գնումների բողոքի քննությանն առաջին անգամ որպես կողմ Մարդու իրավունքների պաշտպանի ներգրավված լինելը»,- ասված է հաղորդագրությունում: