ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժ...

 Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին փաստաբան Վահան Հովհաննիսյանի կողմից ստացվել է ահազանգ, ըստ որի՝ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում առերևույթ խոշտանգման դեպք է տեղի ունեցել, որի հետևանքով անձին տեղափոխել են բժշկական հաստատություն։

ՄԻՊ-ից հայտնում են, որ ստացված ահազանգի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբն անմիջապես մեկնել է բժշկական հաստատություն՝ իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով։

Ուսումնասիրվում է նաև լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում նշված միջադեպի առնչությամբ տարածված տեղեկատվությունը։