ՄԻՊ Թաթոյանը մոտեցավ «Հաշմանդամ օդաչուներ» ՀԿ...

Այսօր Կառավարության դիմաց հերթական անգամ բողոքի ակցիա էին իրականացնում «Հաշմանդամ օդաչուներ» ՀԿ-ի անդամները: Ցուցարարները պահանջում են իրենց փոխհատուցումները: Ջեմմա Հովհաննիսյանը, որի որդին՝ ինժեներ Սարգիս Գրիգորյանը, Իրանում 16 տարի առաջ վթարված «Հայկական ավիաուղիներ»-ին պատկանող ինքնաթիռի զոհ է դարձել, ևս ներկա էր բողոքի ակցիային: Զոհված օդաչուի մայրը պարզապես խնդրում է լսել ու հստակ պատասխան տալ:

Հովհաննիսյանը նշեց՝ մեկ տարի առաջ անձամբ նամակ է փոխանցել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, բայց մինչ օրս պատասխան չի ստացել: 

Մինչ ցուցարարները Politik.am-ի հետ զրույցում ներկայացնում էին բողոքը, նրանց մոտեցավ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և պայմանավորվեց վաղը հանդիպել նրանց հետ ու քննարկել լուծման հնարավոր տարբերակները: