ՄԻՊ. Բժիշկների գնահատմամբ՝ Գրիգորյանի առողջակ...

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի ներկայացուցիչներն այսօր այցելել են «Նաիրի» բժշկական կենտրոնի ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքում գտնվող Մանվել Գրիգորյանին, առանձնազրույց ունեցել նրա և նրա փաստաբանների հետ:

Ինչպես հայտնում են ՄԻ պաշտպանի գրասենյակից, Մանվել Գրիգորյանի առողջական վիճակին առնչվող հարցերը քննարկվել են նրա բուժումն իրականացնող բժշկի հետ: Առանձնազրույցի ընթացքում Մանվել Գրիգորյանի գիտակցությունը եղել է պարզ։

«Բժիշկների գնահատմամբ՝ նրա առողջական վիճակը կայուն ծանր է, նա գտնվում է մշտական բժշկական հսկողության ներքո և ստանում անհրաժեշտ դեղորայքային բուժում:

Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի և իրավունքների հետ կապված հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում», - հայտարարում է ՄԻՊ գրասենյակը: