Մինսկի խումբը մի կառույց էր, որը բավականին եր...

ԵԱՀԿ Մինսկի խումբը վաղուց անգործուն և անօգուտ կառույց է եղել: Այս մասին ասել է Հարավային Կովկասում Ֆինլանդիայի դեսպան Կիրստի Նարինենը:

«Կարծում եմ՝ Մինսկի խումբը մի կառույց էր, որը բավականին երկար ժամանակ անգործուն էր։ Այն պարզապես գոյություն ուներ, բայց գործնականում, անկեղծ ասած, այն չէր կարող որևէ բանի համար գործիք օգտագործվել», - ասել է Նարինենը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի և Հայաստանի կառավարությունները համատեղ որոշում են կայացրել այն լուծարելու մասին, և «ԵԱՀԿ-ն ուրախ էր աջակցել այս կոչին»։

Դիվանագետը շեշտել է, որ երկու ժողովուրդների լիակատար հաշտեցման համար ժամանակ է պետք։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին ԵԱՀԿ նախարարական խորհուրդը որոշեց փակել ԵԱՀԿ Մինսկի գործընթացը և դրան առնչվող կառույցները։ Ֆինլանդիան 2025 թվականին ԵԱՀԿ գործող նախագահն է։