ԼՂ հարցը փակված է, ԵԱՀԿ Մինսկի խումբը մնացել է անցյալում։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, փոխանցում է Sputnik Азербайджан-ը։
«ԱՄՆ-ն և Ֆրանսիան որևէ ներդրում չեն ունեցել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում, իսկ այդ երկրների դեսպանները ցուցադրաբար, չնայած բազմաթիվ հրավերներին, հրաժարվում են այցելել Շուշի։
Դա պետք է գնահատել որպես նրանց կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չճանաչելու քայլ», - հայտարարել Է Ադրբեջանի նախագահի օգնականը։