Մինչ այսօր որևէ իրավական ակտով Արցախի Հանրապե...

Այսօր մենք պետք է մեր վճռական աջակցությունը հայտնենք Արցախի մեր հայրենակիցներին: Ազգային ժողովում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:

«Մինչ այսօր որևէ իրավական ակտով Արցախի Հանրապետությունը վերացված չէ, Արցախը ապրում է՝ վիրավոր, բայց ապրելու ապաքինվելու ուժով ու եռանդով: Եվ երբ դուք էսօր ասում եք՝ մենք հանուն արցախցիների ուզում ենք հրաժարվել Արցախի Հանրապետությունից, արցախցու ինքնորոշման իրավունքից, դուք արցախցուն ոչ թե օգնում եք, այլ ծանրագույն հարված հասցնում»: