Միլիոններով աշխատավարձեր, պարգևավճարներ են ստ...

«Կարծում եմ Հայաստանում չկա մի գիտակից մարդ, որը շունչը պահաճ չի սպասում, թե այս անգամ ինչքան է զիջելու մեր ազգայինից, պետականից, սերունդների շահերից»,- «Հայելի» մամուլի ակումբում հայտնեց իրավապաշտպան, ԱՀ նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանն՝ անդրադառնալով Սոչիի եռակողմ հանդիպման հնարավոր արդյունքներին:

Նկատելով, որ Հայաստանում որևէ առաջընթաց չկա՝ իրավապաշտպանը քաղաքացիներին հորդորեց հիշել 2017 թվականի վիճակը և այն համեմատել այսօվա վիճակի հետ:

«Այս ընթացքում մարդիկ միլիոններով աշխատավարձեր են ստացել, էլ չեմ ասում պարգևավճարների մասին, փաստացիորեն մեզ այս թշվառ անտեր վիճակին հասցնելու համար»,- ասաց Մելիքյանը:

Նա հայտարարեց, որ հայրենազրկվել է ոչ թե Արցախի օկուպացված տարածքների 60 հազար բնակիչը, այլ ողջ հայ ժողովուրդը։

Նա հիշեց, որ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի իր գրասենակը 2.5 տարի  եղել է Շուշիում և ինքը բոլոր տարածքներն այցելել է:

Մելիքյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից ամենաշոկայինը Շուշին դժբախտ և դժգույն համարելն էր:

«Եթե հայկական քաղաքների մեջ պետք է անվանվեր դժբախտը և դժգույնը, ապա Շուշին դրանց մեջ պետք է ամենավերջինը լիներ, քանի որ հենց նա էր, որ լուսավոր էր, մեզ ուժ էր տալիս, մեր ամեն ինչն էր»,- շեշտեց Ռուբեն Մելիքյանը և հավելեց, որ այդ արտահայտությունն անողից ամեն ինչ էլ կարելի էր սպասել:

Նրա խոսքով՝ ի դեմս Փաշինյանի, գործ ունենք մի մարդու հետ, որը որևէ կապ չունի հայկականի հետ և պետք է օր առաջ Հայաստանում նոր իշխաննություն ձևավորել:

Իրավապաշտպանը հիշեցրեց, որ հայ վրիժառուների «Նեմեսիս» գործողության թիրախում առաջին հերթին հայազգի դավաճաններն են եղել: