Միլիարդների հարկ վճարող հանքարդյունաբերողները...

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ իր հետաքննությունը վերհանել է մի ուշագրավ օրինաչափություն, որը կասկածի տակ է դնում Հայաստանում բիզնեսի և քաղաքականության տարանջատման սկզբունքը։ «Ուսումնասիրելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամի 2023-2026 թվականների նվիրատուների ցանկերը և դրանք համադրելով Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) կողմից հրապարակված խոշոր հարկատուների ցուցանիշների հետ, ակնհայտ է դառնում, որ իշխանական ընտանիքի հիմնադրամի ամենաառատաձեռն հովանավորները հենց երկրի խոշորագույն տնտեսվարողներն են, հատկապես՝ հանքարդյունաբերական հսկաները։

Կարող ենք փաստել, որ 2023-2026 թվականների ընթացքում Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամին տրամադրված նվիրատվությունների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 854 միլիոն ՀՀ դրամ, ավելի քան 404,000 ԱՄՆ դոլար և շուրջ 26,000 եվրո։ Այս աստղաբաշխական միջոցների առյուծի բաժինը գոյացել է հենց պետական հատուկ կարգավորման և վերահսկողության տակ գտնվող հանքարդյունաբերական ընկերությունների ու Հայաստանի առաջատար հարկատուների միջոցներից, ինչն ուղղակիորեն հարցեր է առաջացնում առ այն, թե արդյոք սա զուտ անկողմնակալ բարեգործություն է, թե՞ քաղաքականապես ապահովագրված լինելու երաշխիք»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։