ԱԷՄԳ գխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հարցազրույցում համաշխարհային հանրությանը կոչ է արել վերականգնել երկխոսությունն Իրանի հետ եւ չանտեսել Թեհրանի միջուկային հավակնությունները։
«Անհրաժեշտ է վերստեղծել Իրանի հետ երկխոսության համակարգը... Ուշադրությունն, իհարկե, կարող է կենտրոնանալ մի որեւէ այլ բանի վրա։ Բայց դա խնդիրները չի լուծի։ Դա կարող է անգամ դրանք ավելի սուր դարձնել այն իմաստով, որ առաջ է գալիս անտարբերության ինչ-որ զգացողություն... Մարդիկ, գուցե, ուշադրություն չեն դարձնում (Իրանի միջուկային հավակնություններին), բայց խնդիրը գոյություն ունի»,- ասել է Գրոսին։
Նա նաեւ նշել է, որ իրավիճակն Իրանի միջուկային ծրագրի շուրջ «շատ անորոշ» է, եւ կոչ է արել երկրներին «վերսկսել փոխգործակցությունը»։
Գրոսիի կարծիքով՝ Իրանի հետ միջուկային բանակցությունների խոչընդոտներից մեկը ներքին շեղիչ գործոններն են։ Նա նշել է «քաղաքական իրավիճակն առանձին երկրներում», ինչը խանգարում է նրանցից ոմանց լիարժեք մասնակցել բանակցություններին։ Նա չի նշել, սակայն, թե որ երկրներն է նկատի ունեցել։
Գրոսին հայտնել է, որ Իրանի հետ միջուկային գործարքը վերադարձնելու փորձը Գործողությունների համապարփակ եւ համատեղ ծրագրի շրջանակում չի գործում, հարկավոր է նոր սխեմա։
«...Դուք կարող եք դա նախկինի պես անվանել ԳՀՀԾ, բայց դա պետք է լինի ԳՀՀԾ 2.0 կամ էլի մի ինչ-որ բան, որովհետեւ ստիպված ենք հարմարվել»,- ասել է Գրոսին։