Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը մասնակցել է նախագահական համալիրում փոխնախագահ Ջևդեթ Յըլմազի գլխավորությամբ կայացած հանդիպմանը։ Նա հայտնել է, որ Թուրքիան սկսել է իր գործող ազատ առևտրի համաձայնագրերը նոր տարածաշրջաններ ընդլայնելու գործընթացը և ընդգծել, որ Բալկանների, Կովկասի և Հյուսիսային Աֆրիկայի երկրների հետ տնտեսական կապերը արագանում են։
Բոլաթը, ուշադրություն է հրավիրել Թուրքիայի աշխարհաքաղաքական դիրքի վրա ու նշել, որ այլընտրանքային առևտրային ուղիները կարևորություն են ձեռք բերել համաշխարհային ճգնաժամերի և պատերազմների պատճառով։ Այդ համատեքստում ըստ նրա՝ Միջին միջանցքից բացի, օրակարգում են նաև «Զանգեզուրի միջանցքը» և Թուրքիա-Իրաք-ԱՄԷ-Կատար գիծը ներառող նոր առևտրային երթուղիները։



