Միգրացիոն ծառայությունը չի մեկնաբանում Վիտալի...

«Այս մասին չենք կարող որևէ մեկնաբանություն տալ, քանի որ անձի կարգավիճակը անձնական տվյալ է, եթե հաստատենք կամ հերքենք նրա կարգավիճակի մասին տեղեկությունները, այդպիսով կխախտենք նրա անձնական տվյալների պաշտպանության իրավունքը»,- այս մասին Politik.am-ին ասացին ՀՀ ՏԿԶՆ Միգրացիոն ծառայությունից՝  ի պատասախան մեր հարցին՝  թե արդյո՞ք ռուս հասարակական-քաղաքական գործիչ Վիտալի Շիշկինին՝ որպես Ռուսաստանում հետապնդվող քաղաքական գործչի, ՀՀ-ն փախստականի կարգավիճակ է տվել:

Հիշեցենք՝ քիչ առաջ հայտնել էինք, որ այս մասին Շիշկինը գրել էր իր ֆեյսբուքյան էջում: