Միայն բանակցողին փոխելով մենք կհասնենք հաջողո...

Վերջին 30 տարիներին մենք անկախության օրը այլ կերպ ենք տոնել, հպարտությամբ, այցելել ենք «Եռաբլուր» շնորհավորել ենք մեր մարտական ընկերներին, անկախության տոնին զորահանդեսներ ենք անցկացրել, հպարտացել ենք մեր բանակով: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկաավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Այս օրերին վերջին սադրանքներից հետո, եւ սկսած 2020-ի 44-օրյա պատերազմից մենք այլ կերպ ենք տոնում անկախությունը, որովհետեւ կարծում եմ՝ ակնհայտ է, որ օրստօրե մեր անկախության ու ինքնիշխանության տարրեր կորցնում ենք եւ հիմնական պատճառը պարտությունն է: Պարտության իրականացնողներից երկուսի անունը ես պետք է տամ. Առաջինը հանցագործ Ադրբեջանն է, թուրք-ադրբեջանական տանդեմն է, որ այսօր էլ շարունակում են իրենց ճնշումն արտահայտված սադրանքներով եւ մարտական գործողություններով: Երկրորդ շահռուն այսօրվա իշխանություններն են»,-ասաց Օհանյանը:

Մանրամասն՝ տեսանյութում: