«Միայն Ավանեսյանին է հայտնի՝ ինչ կապ ունի մեծ...

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը գրում է.

«Ստիպված եղա ամբողջությամբ ուսումնասիրել ՀՀ առողջապահության նախարարի 2021 թ. հունվարի 21-ի թիվ 126-Լ հրամանի 4-րդ հավելվածով հաստատված ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ՄԻԶՈՒՂԻՆԵՐԻ ՎԱՐԱԿՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ, որը առողջապահության նախարարության կողմից ներկայացվել էր Սահմանադրական դատարան, որպես պատվաստումների պարտադիրությանը կամ Կովիդի դեմ պայքարին առընչվող էական փաստաթուղթ:

Որքան էլ տարօրինակ թվա, այդ ուղեցույցում հնարավոր չեղավ գտնել «համավարակ», «covid» կամ գոնե «վարակիչ հիվանդություններ» բառերը, և միայն Անահիտ Ավանեսյանին է հայտնի թէ ինչ կապ ունի այդ ուղեցույցը ՍԴ-ում քննվող հարցի հետ:

Տրամաբանական կապը միգուցե այնքանով է, որքանով օրինակ Առողջապահության նախարարության ներկայացուցչի ներդրումը ՍԴ-ում, ով մեղմ ասած ծայրաստիճան անպատրաստ լինելուց զատ գաղափար չուներ այն թեմայից որը որպես օրինական պահանջ ամբողջ նախարարությունով փաթաթել են ժողովրդի վզին: Ու քանի որ այդ ներկայացուցիչն էլ հենց ըստ էության իրականացնում է նախարարության գործունեության իրավական ապահովումը, պարզ է դառնում տիկին նախարարի կողմից արձակվող հրովարտակների խայտառակության պատճառը:

Մի ողջունելի փաստ այնուամենայնիվ չեմ կարող չարձանագրել, որ նախարարության ներկայացուցիչը ընդունեց պատվաստումների պարտադիրության հակասահմանադրականությունը, փորձելով տարատեսակ բարոյահոգեբանական հիմնավորումներով շրջանցել հարցը:

Այնինչ, պալատական խարդավանքներին կամա թե ակամա մասնակցությունից առաջ պետք էր ընդամենը ԿԱՐԴԱԼ որպեսզի կարողանալ զատենլ անհրաժեշտը պատահականից, չշփոթել պատճառն ու հետևանքը, էականն ու անէականը, իրականն ու թվացյալը և այլն»: