ՄԻԱՎ վարակակիրների թվով ամենաբարձր ցուցանիշը...

«ՄԻԱՎ վարակակիրների թվով ամենաբարձր ցուցանիշը Շիրակի մարզում է, հաջորդաբար՝ Լոռիի և Գեղարքունիքի մարզերն են»,- ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա առիթով հրավիրված ասուլիսին ասաց ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենի Ստեփան Աթոյանը։

Նրա խոսքով՝ 1988թ-ից ի վեր, ՀՀ-ում ՄԻԱՎ վարակի 5 535 դեպք է գրանցվել, այժ Հայաստանում  ՄԻԱՎ-ով ապրող 4 356 անձ կա. ըստ Ստեփան Աթոյանի՝  վերջին մեկ տարվա ընթացքում,  նախորդ տարիների համեմատ, բարձր հայտնաբերելիություն է եղել:

«2023թ.-ի հունվարի 1-ից հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է ՄԻԱՎ-ի 421 դեպք՝ ՀՀ քաղաքացիների շրջանում և 61 դեպք՝ օտարերկրյա քաղաքացիների շրջանում», - ասաց բանախոսը:

ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենն ասաց, որ այսօր ՀՀ 83 բուժհաստատություններում հնարավոր է ստանալ ՄԻԱՎ-ի և հեպատիտների անվճար թեստավորում, նաև բուժական միջամտություններ և դեղեր։

Մանրամասն՝ տեսանյութում: