Միակողմանի փակ է լինելու Էրեբունու փողոցից Այ...

Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 15-ից մինչև հուլիսի 15-ը ժամը 08:00-20:00-ն փուլ առ փուլ միակողմանի փակ են լինելու Էրեբունի փ. – Այվազովսկի փ. խաչմերուկից մինչև Տիտոգրադյան փ. – Այվազովսկի փ. Խաչմերուկ, և Տիտոգրադյան փ. – Այվազովսկի փ. խաչմերուկից մինչև Արցախի պող. - Այվազովսկի փ. խաչմերուկ ճանապարհահատվածները: 

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, վարորդներին հորդորելով, որ աշխատանքի արդյունավետության ապահովման համար տրանսպորտային միջոցները չկայանեն վերոնշյալ ճանապարահատվածի երթևեկելի մասում: