Միացյալ Նահանգները ոչ բարեկամական գործողությո...

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում պարզաբանել է, թե որոնք են  ռուս-ամերիկյան հարաբերությունների վատթարացման պատճառները: Նրա խոսքերով՝ Միացյալ Նահանգները ոչ բարեկամական գործողությունների է դիմել Ռուսաստանի նկատմամբ:

ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը մայիսի 12-ից կկրճատի հյուպատոսական ծառայությունները: Բացառություն են կազմում միայն դիվանագիտական գործուղումները: Հյուպատոսական ծառայություններ կտրամադրվեն ամերիկացիներին, որոնց ռուսական վիզան սպառվում է և խորհուրդ է տրվում լքել երկիրը մինչև հունիսի 15-ը:

«Պետք է նայել երկկողմ հարաբերություններում այս լարված իրավիճակի սկզբնական պատճառին: Այդ պարագայում ակնհայտ է դառնում, որ պատճառը ԱՄՆ-ի ոչ բարեկամական գործողություններն են»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե Կրեմլն ում է համարում վիզա ստանալու հարցում ռուսաստանցիների համար ստեղծված անհարմարությունների պատասխանատու: