Միացյալ Նահանգները շահագրգռված չեն Իրանի հետ հրադադարի ռեժիմի երկարաձգմամբ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Դե, ես չեմ ուզում դա անել»,- ասել է նա CNBC հեռուստաընկերության ուղիղ եթերում՝ մեկնաբանելով այն հարցը, թե պատրաստ է արդյոք երկարաձգել Իրանի հետ հրադադարի ժամկետները Վաշինգտոնի և Թեհրանի միջև արդյունավետ երկկողմ բանակցությունների դեպքում։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել է, որ Իրանը բազմիցս խախտել է հրադադարի ռեժիմը:



