Հայտնի ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնը հայտարարել է, որ կարեկցում է իր վաղեմի ընկերոջ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որը թույլ տվեց իրեն խաբվել՝ փորձելով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հորդորով տապալել Իրանի կառավարությունը՝ դա անվանելով «ամերիկյան նախագահի երբևէ թույլ տված ամենամեծ սխալը»։
«Դա այն պահանջն է, որը իսրայելցիները տասնամյակներ շարունակ ներկայացրել են ԱՄՆ կառավարությանը։ Նախագահ Թրամփը խայծը կուլ տվեց։ Ես նրա հետ չեմ վիճել։ Ես նրան ճանաչում եմ տասնամյակներ շարունակ։ Ես կարեկցում եմ նրան, ինչպես բոլոր ստրուկներին։ Ներկա պահին նա բոլորովին ազատ չէ անել այն, ինչ համարում է լավագույնը իր կամ իր երկրի համար։
1963 թվականից ի վեր յուրաքանչյուր ամերիկացի նախագահ մեծ մասամբ արել է այն, ինչ Իսրայելն էր ուզում, որ մենք անենք, և հիմա դա վնասում է մեզ։ Ուստի խնդիրը միայն Թրամփի մեջ չէ։ Խնդիրը վերահսկողության մեխանիզմն է, որը միլիոն բնակչություն ունեցող երկրին թույլ է տալիս 9 վերահսկել 350 միլիոն բնակչություն ունեցող երկիրը։ Ի՞նչ մեխանիզմ է դա»,- նշել է Կարլսոնը։



