Միացյալ Նահանգների և Իրանի միջև հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է, այդ թվում՝ միջնորդների միջոցով: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Ինչպես արդեն ասացի, այդ ջանքերը դեռ նոր են սկսվում: Հաղորդագրություններ են փոխանցվում երկու ուղղություններով, ընթանում են որոշակի բանակցություններ, այդ թվում՝ միջնորդների միջոցով»,- ասել է նա ABC հեռուստաալիքի եթերում:



