Մի շարք բնակավայրերում գազամատակարարումը դադա...

Վնասվել է Գորիս-Կապան-Քաջարան մայրուղային գազատարն, ինչի հետևանքով դեկտեմբերի 9-ին ժամը 11։00-ից դադարեցվել է Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը։ 

Այս մասին հայտնում են  «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից։

«Այլ կազմակերպության կողմից իրականացվող հորատման աշխատանքների ժամանակ վնասվել է Գորիս-Կապան-Քաջարան մայրուղային գազատարը (DN 500), ինչի պատճառով դեկտեմբերի 9-ին ժամը 11։00-ից դադարեցվել է Սյունիքի մարզի Համլետավան, Բարիկավան, Թավշուտ, Ձագեձոր և Անդոկավան բնակավայրերի գազասպառողների, նշված բնակավայրերում գործող տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարումը։ 

Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ»,- տեղեկացնում են ընկերությունից՝ նշելով, որ գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետն է դեկտեմբերի 10-ը ժամը 19։00-ն։