
Պատկերացնու՞մ եք, պատերազմում իբր հաղթած, իբր Ղարաբաղը հայկական պահած, իբր բանակցություններում անգերազանցելի, իբր տնտեսությունը զարգացրած երեք նախկին ղեկավարները վախենում են գալ ինձ հետ բանավեճի:
Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում հրապարակված տեսանյութում, որը վերնագրել է՝ «Մի րոպե, մի բան ասեմ 3»:
«Ընդ որում՝ այդ ժանրը, որ ես քեզ հետ բանավիճելու բան չունեմ, ինքը լեգիտիմ ժանր է, բայց ամբողջ խնդիրն այն է, որ մարդկանց խոսացածի 99.9%-ը բանավեճ է ինձ հետ: Իսկ չեն գալիս բանավեճի, որովհետև խոսացածի 99.9%ը, որ բանավեճ է ինձ հետ, ֆեյք է և դա շատ հեշտությամբ ցույց կտամ: Ի դեպ, խորհրդարանական ընտրությունների եք մասնակցում, բա բանավեճի չեք գալու՞ ընտրությունների: Էլի փախնելու՞ եք»,-ասել է Փաշինյանը: