Մի խոսեք էլի, ձեր ամեն խոսքից հետո ևս մեկ պրո...

30 տարի Ադրբեջանի որևէ պաշտոնյա երբեք չէր խոսում Ալմաթայի մասին, իսկ Նիկոլ Փաշինյան այն դարձրեց այս պահին կեղծ կռվան Ադրբեջանի ձեռքին: Այս մասին ԱԺ իր ելույթում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:

«ՌԴ ԱԳ նախարարը փաստացի հայտարարեց, որ հայկական կողմի մեղքով Ղարաբաղի կարգավիճակի հարցը դուրս է բանակցային սեղանից, դրան պատասխանեց միայն Արփի Դավոյանը, որտեղ պատասխան էլ չկար, այլ նոր վտանգավոր հայտարարություն»,-ասաց նա: