Պաշտպանության նախարարության շենքի մուտքի մոտ իրավիճակը շարունակում է լարված մնալ։ 44-օրյա պատերազմում անհայտ կորած զինվորների ծնողները, որոնք բողոքի ակցիա են իրականցնում Պաշտպանության նախարարության դիմաց, ուժով փակել են ՊՆ–ի դռները և թույլ չեն տալիս, որ որեւէ մեկը դուրս գա շենքից։
«Բա որ երեխուդ տանում էին պատերազմ, ինչի՞ չէիր ասում՝ էս ուր եք տանում։ Չի բացվելու էս դուռը, Գնա երեխուս բեր, բացենք»,–ասաց ծնողներից մեկը։
Իրավիճակը լարված է։ Այստեղ ժամանեցին ոստիկանության ուժեր։
«Մեկդ ինձ կպավ, չգիտեմ՝ ինչ կանեմ։ Դուք ասեք, որ չենք կարողանում բացել դռները, թող իրենք իջնեն բացեն։ Թող գան, պատասխան տան, թե ինչի է էսօր սենց ստացվել»,–ասաց ծնողներից մեկը՝ տեսնելով ոստիկաններին։
Ոստիկանները փորձեցին ազատել ՊՆ–ի մուտքի հատվածը, քաշքշոց սկսվեց նրանց և ծնողների միջեւ, սակայն ծնողները չնկրկեցին։



