Մհեր Ափրիկյանն ազատվել է գլխավոր դատախազի խոր...

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ մարտի 27-ի հրամանով Մհեր Ափրիկյանն ազատվել է գլխավոր դատախազի խորհրդականի պաշտոնից։

Մեկ այլ հրամանով՝ Ափրիկյանը նշանակվել է ՀՀ դատախազության գլխավոր քարտուղարի պաշտոնում։

Հիշեցնենք, որ Մհեր Ափրիկյանը Գլխավոր դատախազի խորհրդականի պաշտոնը զբաղեցնում էր 2022 թվականի հոկտեմբերի 11-ից։