
ՀՀ վաստակավոր արտիստ Մգեր Արմենիան TET A TET հաղորդման շրջանակներում` խոսելով իր քաղաքական կարիերայի մասին, նշել է, որ այլևս չի զբաղվում քաղաքականությամբ: Թեև նա նշել է, որ իր կուսակցության խորհուրդը այժմ շարունակում է իր գործունեությունը, բայց նա այլևս չի զբաղվում քաղաքականությամբ ու 5 տարվա դադարից հետո որոշել է նորից զբաղվել արվեստով ու իրեն նվիրել արվեստին:
Անդրադառնալով հարցին, թե ժամանակին զբաղվելով քաղաքականությամբ ինչի դեմ էր պայքարում, նա պատասխանել է, որ պայքարում էր այդ պահին երկրում տեղի ունեցող իրավիճակներին: