Մեզ ստիպում են աշխատել ատրճանակի սպառնալիքի տակ. Իջևանում հնդիկ աշխատողները գործադուլ են հայտարարել։
Իջևանի «Գրանդ տեքստիլ» ֆաբրիկայի 205 հնդիկ աշխատողները օգոստոսի 6-ից գործադուլ են հայտարարել՝ պահանջելով երեք ամսվա չվճարված աշխատավարձը․ «Ընկերության տնօրենը խաբել է մեզ։ Տնօրենը պահանջում է աշխատել, բայց չի վճարում։ Մենք բոլորս դիմել ենք Հնդկաստանի դեսպանատուն, բայց նրանք մեզ չեն օգնել։ 3 օր առաջ գնացել ենք ոստիկանություն, բայց նրանք էլ չեն օգնել։ Մենք բոլորս ուզում ենք մեր աշխատավարձը և ուզում ենք վերադառնալ Հնդկաստան։ Սեփականատերերը մեզ ստիպում են աշխատել ատրճանակի սպառնալիքի տակ։ Մենք որևէ խնդիր չունենք հայերի հետ, նրանք բարի են։ Բայց մեզ պետք է մեր աշխատավարձը, որպեսզի կարողանանք վերադառնալ Հնդկաստան»:



