«2021 թվականի մայիսի 12-ին ադրբեջանական զորքերը խախտեցին Հայաստանի Հանրապետության սահմանը։ Խոսքը այն մասին է, որ սահմանագծի մոտ 100 կիլոմետրանոց հատվածում մինչև 4 կմ ներխուժեցին երկրի տարածքի խորքը։ Այս իրավիճակում Հայաստանի անվտանգության համակարգը համարվող ՀԱՊԿ-ը և երկկողմ մակարդակում Հայաստանի նկատմամբ անվտանգային պարտավորություններ ունեցող երկրները մեզ ոչնչով չօգնեցին, միայնակ թողեցին»։
Այս մասին քիչ առաջ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրախորհրդարանի իր ելույթում։
«Ուզում եմ տեղեկացնել, խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ տեղի ունեցած այդ սադրանքի նպատակը ընտրությունները ձախողելն ու պետությունը կաթվածահար անելն էր, կամ առնվազն դրածո կառավարություն ձևավորելը»,-հավելեց նա։



