«Պարոն Սիմոնյանը շատ հուզված վիճակում է, առաջիկա րոպեներին կհրապարակենք տեսանյութը, կտեսնեք»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարականի մասին հայտարարելուց հետո չի խոսում:
Էմին-Տերյանը տեղեկացրեց, որ Սիմոնյանն իբրև հրաժարականի հիմնական պատճառ նշեց այն, որ համալսարանի հարյուրամյակը չշնորհավորեց ոչ մի պաշտոնյա, ու սրան զուգահեռ, Բաքվի պետական համալսարանի 100-ամյակն է նշվում:
«Նա ասաց՝ պատճառը պարզ է, իրեն բացահայտ ասում են՝ ինքը չի լինի, նոր կնշեն 100-ամյակը: Ինքը չի պատրաստվում ստվերել ԵՊՀ 100-ամյակը»,- ասաց խոսնակը՝ նշելով, որ թե´ իր, թե´ գիտխորհրդի բոլոր անդամների համար Սիմոնյանի այս որոշումն անակնկալ էր:



