Մեզ ասում են՝ վայ, դուք դեռ 0 դասարանում եք,...

Մենք իսկապես ինքնաճանաչման խնդիր ունենք, մենք պետք է գնանք մեր թանգարաններ, պետք է տեսնենք, պետք է մտածենք, պետք է հասկանանք որովհետև մեր մասին մեր պատկերացումները շատ դեպքերում ձևակերպված են Հայաստանի Հանրապետությունից դուրս, հայկական իրականությունից դուրս։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 18–ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դա մեզ կառավարելու մոդել է, թե ովքեր են լավը, ովքեր են վատը, ովքեր են բարեկամ, ովքեր են թշնամի։

Մեր արտաքին քաղաքականության և ընդհանրապես մեր ռազմավարության մասին, նաև միջազգային հարաբերությունների մասին խոսելիս, մենք շատ բաներ կա, որ վերանայում ենք ու վերանայում ենք գիտելիքի հիման վրա։ Օրինակ, շատ դասագրքային ճշմարտություններ կան, որոնք այդպես չի, որ արտահայտում են օբյեկտիվ իրականությունը։ Օրինակ դիվանագիտական դասագրքային ճշմարտությունը ասում է՝ չկան մշտական բարեկամներ և թշնամիներ, կամ մշտական շահեր։ Իմ համոզմունքն այն է, որ դա իրականում ճշմարտությունը թաքցնելուն ուղղված արտահայտություն է, որովհետև իմ ընկալմամբ, ճշմարտությունն այն է, որ չկան թշնամիներ և չկան բարեկամներ։ Կան ուղղակի միջազգային հարաբերություններ։ Պետությունը այն պահին է հասունանում, երբ հասկանում է, որ չկան բարեկամներ և թշնամիներ։

Երբ որ դու ասում ես՝ չկան բարեկամներ և թշնամիներ, դու կենտրոնանում ես ինքդ քո և քո անելիքի,  քո կայացնելու որոշումների վրա։ Իսկ երբ դու այլ տրամաբանությամբ ես մտածում, դու անընդհատ մտածում ես՝ ոնց անեմ, որ այն մեկը այս որոշումը կայացնի, այն մեկը՝ այս որոշումը, և դու ընկնում ես մի թակարդի մեջ, որտեղ քեզ որպես խաղաքարտ օգտագործում են, ամեն մեկն իր համար։ Բոլորը իրանց համար քեզ օգտագործում են, դու քեզ չես օգտագործում քեզ համար։