Մեղրիի կարգավիճակի մասով առաջիկայում, կարծում...

Երեկ մենք տեսանք կրկին, որ վարչապետի աթոռը զբաղեցրած անձը, երբ լրագրողը հարցրեց, թե ինչու եք հանձնում Սյունիքից հատվածներ, եւ ինչ է տեղի ունենում, երբ նոյեմբերի 9-ին ստորագրված դավաճանական թղթի մեջ նման բան չկա, նa տվեց ամենազարհուրելի պատասխանը՝ ասելով, որ դա բանավոր պայմանավորվածությունների արդյունք է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ԱԺ-ում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Մենք դեռ չգիտենք, թե վարչապետի աթոռը զբաղեցրած դավաճանը, ով մաս-մաս հանձնում է հայրենիքը, իր կիրթ ընկեր Ալիեւի հետ դեռեւս ինչ բանավոր պայմանավորվածություններ ունի օրինակ Գեղարքունիքի որոշ հատվածի մասով, օրինակ,  Մեղրիի կարգավիճակի մասով, որի վերաբերյալ առաջիկայում, կարծում եմ՝  կլինեն շատ հետաքրքիր բացահայտումներ»,-ասաց նա:

Զոհրաբյանը հավելեց. «Այս խորհրդարանում, իսկ ես կարծում եմ, որ այս խորհրդարանին մնացել են հաշված շաբաթներ, պետք է քննարկվի միայն մեկ հարց՝ հայրենիքը, Արցախը հանձնած դավաճան Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության, իմպիչմենթի հարցը եւ պետք է քննարկի նոր վարչապետի  ընտրության հարց, որպեսզի կարողանանք փրկել այն, ինչ հնարավոր էդեռեւս փրկել Հայաստանից, եւ որպեսզի մենք միասին չլինենք ականատեսը պատմության այն դաժան էջի, երբ կկործանվի Հայաստանի պետականությունը: Սա պատմական օր է, մենք պետք է բռնենք դավաճան Նիկոլ  Փաշինյանի փձեռքը, այլապես կորցնելու ենք Հայաստանի պետականությունը»:

Նշենք, որ Նաիրա Զոհրաբյանի ելույթի վերջին վայրկյանների ընթացքում նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը սեղմել էր եւ բաց չեր թողնում զանգի կոճակը եւ ելույթը հնչում էր զանգի ձայնի ուղեկցությամբ: