Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակ...

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Արարատ Թումանյանը նշանակվել է Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

 

Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին, Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնից հրաժարական էր տվել Մխիթար Զաքարյանը, որը օրեր անց՝ հուլիսի 12–ին, ձերբակալվել էր։ Նույն օրը, Մխիթար Զաքարյանի ձերբակալումը դատարանը ճանաչել էր ապօրինի, սակայն նա կալանավորվել էր 2 ամսով։