Մեղադրյալը միայն կարող է ունենալ պաշտպան. Արա...

2022 թվականի նոյեմբերի 25-ին ներկայացրեցի հրաժարական ստանձնածս քաղաքական պաշտոնից և վերադարձա փաստաբանական գործունեությանը: Այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ քրեական վարույթ առկա էր՝ դատավոր Դանիբեկյանի նախագահությամբ, և ես պաշտպանի կարգավիճակ չեմ ստանձնել: Այս մասին հակակոռուպցիոն քրեական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ հակասահմանադրական ճանաչված գործով վերաբացված դատական նիստին հայտարարեց փաստաբան Արամ Վարդևանյանը:

«Երբ դուք նշեցիք, որ ամբողջ վարույթում երևում է, որ ես մշտապես եղել եմ պաշտպան՝ այդպես չէ, 2021 թվականի հուլիսից այդ կարգավիճակս դադարել է: Ասեմ ավելին՝ Վճռաբեկ դատարանը ինձ որոշման օրինակ չի ուղարկել, ելնելով հենց նրանից, որ պաշտպանի կարգավիճակ չեմ ունեցել:

Հոկտեմբերի ամսին դատարանի կողմից նշանակված դատական նիստին ներկայացել էի, որովհետև դատական համապատասխան ծանուցագիր էի ստացել: Այդ նիստին, երբ նախագահ Քոչարյանը բարձրաձայնեց իր կարգավիճակի վերաբերյալ հարցը, դատարանը ևս մեղադրյալ ձևակերպումը չօգտագործեց, երբ դիմեց Ռոբերտ Քոչարյանին:

Հաշվի առնելով, որ մեղադրյալը միայն կարող է ունենալ պաշտպան՝ բախվեցինք այս խնդրին ևս: Հիմա ելնելով դրանից՝ ես դիրքորոշում արտահայտել, որ ես հանդիսանում եմ սույն վարույթով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը, չեմ կարող»,- նշեց նա: