ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Լևոն Երանոսյանի ենթադրյալ մասնակցությամբ ծեծկռտուքի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 2 անձի։ Այս մասին armday.am-ը տեղեկացավ Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանից։
Նրա խոսքով` մեղադրանքն առաջադրվել է ՀՀ ՔՕ-ի 118-րդ հոդվածի` ծեծի հատկանիշներով։
Մեղադրյալները Լևոն Երանոսյանի տղան ու փեսան են։



