Մեղադրանք է առաջադրվել Դիանա Գասպարյանի ամուս...

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն կոմիտեում փողերի լվացման և պաշտոնական լիազորությունները չարաշահելու հոդվածներով հարուցված քրեական վարույթի շրջանակում օրերս մեղադրանք է առաջադրվել Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի ամուսնու, ավագանու ՔՊ-ական անդամ Արամայիս Միրզոյանի նկատմամբ։ Որպես խափանման միջոց կիրառվել է գրավը։

Հակակոռուպցիոն կոմիտեից չեն ցանկացել այս առնչությամբ որևէ մեկնաբանություն տալ լրատվամիջոցին։