Մեծ Բրիտանիայում AstraZeneca-ով պատվաստվելուց...

168 բրիտանացիների մոտ ի հայտ են եկել թրոմբներ՝ AstraZeneca անգլո-շվեդական դեղագործական ընկերության մշակած պատվաստանյութով պատվաստվելուց հետո: Առաջին դեղաչափով Մեծ Բրիտանիայում պատվաստվել է 21,2 մլն մարդ, հաղորդում է   «Известия»-ն:

Միացյալ Թագավորության 32 բնակիչ մահացել է թրոմբից: Այդ ցուցանիշը 10-ով ավելի է, քան մեկ շաբաթ առաջ: Ընդ որում, Մեծ Բրիտանիայում շարունակվում են այդ պատվաստանյութով պատվաստումները: