«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է․ «Ադրբեջանում լայնածավալ զորավարժություններ են, ընդգծված հարձակողական ուղղվածությամբ։ Հայաստանում գլխ․ շտաբի պետը զեկուցում է N զորամասում նոր ճաշարան բացելու վերաբերյալ․․․․
Կհիշե՞ք Հայաստանում վերջին անգամ երբ է խոշոր զորավարժություն անցկացվել: Աստծո սիրուն, Արծիվ գործընկերոջ օրինակը չբերեք։ Մասնակցել է ընդամենը 250 հայ խաղաղապահ, 58 ամերիկացի զինվոր և Կանզասի ազգային գվարդիայի ծառայող, 24 ֆրանսիացի ու 11 հույն»։



