Մեծ Բրիտանիայի վարչապետը կոչ է արել Իսրայելին...

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը հայտարարել է, որ կառավարությունը կոչ է արել «բոլոր կողմերին անհապաղ հետ քաշվել և թուլացնել լարվածությունը» Իսրայելի կողմից Իրանին ուղղված հարվածներից հետո, հաղորդում է The Guardian-ը։

Նա ասել է, որ «հիմա զսպվածության, հանգստության և դիվանագիտությանը վերադառնալու ժամանակն է»։

«Սրսկալացիան տարածաշրջանում ոչ մեկի համար լավ չէ։ Մերձավոր Արևելքում կայունությունը պետք է լինի առաջնահերթություն, և մենք գործընկերների հետ ներգրավում ենք լարվածությունը լիցքաթափելու համար։ Հիմա զսպվածության, հանգստության և դիվանագիտությանը վերադառնալու ժամանակն է», - ասել է Սթարմերը։