Մեծ Բրիտանիայի վարչապետը կանցկացնի կառավարութ...

Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերը ապրիլի 28-ին կանցկացնի կառավարության արտակարգ Cobra կոմիտեի նիստ՝ նվիրված Իրանում պատերազմի հետևանքով կյանքի թանկացման խնդրին։

«Վաղը ես կանցկացնեմ նիստ՝ նվիրված Իրանում պատերազմի հետևանքներին, Անգլիայի բանկի ներկայացուցիչների մասնակցությամբ, որպեսզի դուք վստահ լինեք. մենք կաջակցենք աշխատավորներին այս ճգնաժամի պահին»,- հայտարարել է Սթարմերը:

Նրա խոսքով՝ Իրանում պատերազմի տնտեսական հետևանքները կարող են զգացվել որոշ ժամանակ։

Սթարմերը որպես օրինակ բերել է ավտոմոբիլային վառելիքի գների ռեկորդային աճը երկրի յուրաքանչյուր բենզալցակայանում։

«Ես երբեք երկիրը չեմ ներքաշի մի պատերազմի մեջ, որը չի բխում մեր շահերից։ Երբեք», - խոստացել է Բրիտանիայի վարչապետը։