
Մեծ Բրիտանիայի նոր արտգործնախարար Իվետ Կուպերը առաջին արտասահմանյան այցով ժամանել է Ուկրաինա:
«Արտգործնախարարն իր այցի ընթացքում կընդգծի Մեծ Բրիտանիայի կողմից Ուկրաինայի անսասան աջակցությունը և հստակ կհայտարարի, որ Ուկրաինայի պաշտպանությունը ռուսական ագրեսիայից կենսական նշանակություն ունի Մեծ Բրիտանիայի և ամբողջ Եվրոպայի անվտանգության համար»,-ասված է բրիտանական ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Կուպերը կայցելի Ուկրաինայի կառավարության շենք, որը տուժել է ռուսական հարձակման պատճառով: Նախարարը նաև հայտարարել է ձմռանը և հաջորդ տարի Ուկրաինային աջակցելու համար 142 միլիոն ֆունտ ստեռլինգ օգնություն հատկացնելու մասին: