Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարը կայցե...

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեւիդ Լեմին պաշտոնական այցով կմեկնի Չինաստան հոկտեմբերի 18-19-ին։ Այս մասին ճեպազրույցում տեղեկացրել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։

«Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հրավերով Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեւիդ Լեմին պաշտոնական այցով  կայցելի Չինաստան հոկտեմբերի 18-19-ին»,- ասել է նա։

Մաո Նինը նշել է, որ Չինաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ հարաբերությունների երկարատեւ եւ կայուն զարգացումը համապատասխանում է երկու կողմերի եւ միջազգային հանրության ընդհանուր շահերին, ինչպես նաեւ հեշտացնում է գլոբալ մարտահրավերների արձագանքը, օժանդակում խաղաղության հաստատմանը եւ գլոբալ զարգացմանը»։ Նա հայտնել է Չինաստանի պատրաստակամությունը՝ «համագործակցել Մեծ Բրիտանիայի հետ՝ գործընկերության կարգավիճակի, փոխադարձ շահի, ինչպես նաեւ կայունության եւ երկարատեւ զարգացման հաստատման ուղղությամբ»։