Մեծ Բրիտանիան ընդլայնել է հակառուսական պատժամ...

Մեծ Բրիտանիան ընդլայնել է հակառուսական պատժամիջոցների ցանկը, որում ներառված են Ռուսաստանի պաշտպանական ոլորտի ընկերություններ և ձեռնարկություններ։ Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարությունը։

«Համախմբված ցանկն ընդլայնվել է 30 կետով. այժմ նրանց վրա կտարածվեն պատժամիջոցներ՝ ակտիվների և թրաստային ծառայությունների սառեցման տեսքով», - նշվել է հայտարարության մեջ։

Պատժամիջոցների ցանկում ներառված են երեք ֆիզիկական և 27 իրավաբանական անձինք, այդ թվում՝ հետազոտական ​​ինստիտուտներ, գործարաններ և նախագծային բյուրոներ։ 

Մասնավորապես՝ Սինվենտի տեխնիկական համակարգերի հետազոտական ​​ինստիտուտը, «ԽՍՀՄ 50-ամյակի անվան Բրյանսկի քիմիական գործարանը», «Իկար» փորձարարական կոնստրուկտորական բյուրոն, քիմիական արդյունաբերության «Անոզիտ» դաշնային պետական ​​ձեռնարկությունը, օպտոէլեկտրոնային սարքավորումների արտադրող «Պրոտոն» ԲԲԸ-ն և այլն։

Անհատների շրջանում պատժամիջոցներ են կիրառվել Ելենա և Ալեքսեյ Մալիցկիների նկատմամբ: Նրանք համարվում են չինական «Շենժեն Բլու Հեթ Ինթերնեշնլ Թրեյդ» ընկերության համասեփականատերերը: 

Սահմանափակումները տարածվել են նաև Ադրբեջանի քաղաքացի Շանլիկ Շուքուրովի վրա, որը, ենթադրաբար, կապված է թուրքական «Մաստել Մակինա» ընկերության հետ: Նշված ընկերությունները նույնպես պատժամիջոցների են ենթարկվել: