Մեծ Բրիտանիան հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի 6 կողմնակիցների դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին, ներառյալ արտգործնախարարը եւ մերձավոր խորհրդականները:
«Մենք եւս 6 մարդու ենք պատասխանատվության ենթարկում քաղաքացիների վրա զանգվածային հարձակումների պատճառով, որոնց նրանք պետք է պաշտպանեին»,- ասել է երկրի ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբը:
Պատժամիջոցները տարածվել են Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսակ Միքդադի, Ասադի խորհրդական Լունա ալ Շիբլի, ֆինանսիստ Յասար Իբրահիմի, բիզնեսմեն Մուհամմադ Բարա ալ Քաթիրջիի, հանրապետական գվարդիայի հրամանատար Մալիք Ալիյայի եւ մայոր Զայդ Սալահի վրա:



