Մեծ Բրիտանիան պատրաստ է աջակցել Հայաստան-Ադրբ...

Կշարունակենք ջանքեր գործադրել Ադրբեջանի խաղաղության օրակարգի և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջխաղացման ուղղությամբ:

Այս մասին Միացյալ Թագավորության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Սթիվեն Դաութի հետ հանդիպման ժամանալ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Սթիվեն Դաութին շնորհավորել է Ալիևին Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության օրակարգի առաջմղման գործում Վաշինգտոնում ձեռք բերված պատմական արդյունքների կապակցությամբ, հայտնել այդ գործընթացին աջակցելու իր երկրի պատրաստակամությունը:

Նա նաև անդրադարձել է տարածաշրջանային տրանսպորտային կապերի վերաբերյալ Վաշինգտոնում ձեռք բերված արդյունքների նշանակությանը: