Մեծ Բրիտանիան լրացուցիչ 10 միլիոն ֆունտ կհատկ...

Արտաքին գործերի նախարարության քարտուղար Իվետ Քուփերը հայտարարել է օգնության նոր փաթեթի մասին: ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպումից առաջ լրագրողների հարցերին պատասխանելով՝ Քուփերը հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին աջակցելու համար լրացուցիչ 10 միլիոն ֆունտ ստեռլինգ (13 միլիոն դոլար) հատկացնելու մասին:

Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիան կշարունակի աշխատել Ուկրաինայում էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնելու ուղղությամբ։

Իվետ Քուփերը նաև մեղադրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին լարվածության սրման ձգտման մեջ և հայտարարել, որ Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Ուկրաինային։