Մետրոպոլիտենում միջադեպ ենք ունեցել, շատ վտան...

«Պարոն Սեդրակյան Ձեր ֆինանսավորման հարցը լուծվե՞ց, որքա՞ն ժամանակ է սա տևում»:

Այսօր՝ Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական նիստի ժամանակ հետաքրքրվեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ դիմելով «Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրենի Բաբկեն Սեդրակյանին:

Վերջինս արձագանեց. «Արդեն 6-7 ամիս է: Մենք ներկայացրել ենք 32 անվազույգերի և 4 կիլոմետր ռելսի հետ կապված գումարները: 400 միլիոն մոտավոր կազմում է 32 անվազույգը, և 200 միլիոն 4 կիլոմետր ռելսը, որը 4, 5 անգամ ներկայացրել ենք, որպեսզի կառավարությունը հաստատի: Հաշվարկել ենք դա 2024 թվականի բյուջեում»:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց.«Ուզում եմ բոլորիդ ուշադրությունը սևեռել այտեղ, որովհետև մենք ունեցել ենք միջադեպ Մետրոպոլիտենում, բարեբախտաբար առանց զոհերի: Պարոն Փամբուխչյան խնդրում եմ աշխատեք, որպեսզի նախագիծը հնարավորինս սեղմ ժամկետներում ընդունվի, որովհետև իրապես շատ վտանգավոր իրավիճակում ենք գտնվում և բյուրոկրատական անիմաստ ձգձգումները անիմաստ ռիսկեր են առաջացնում, և եթե հրատապության մասին է խոսքը, այս ծրագիրը ամենահրատապներից մեկն է ՀՀ-ում»: