
Երեւանի մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խնդիրը ժամը 14:24-ի դրությամբ ամբողջությամբ վերացվել է մասնագետների կողմից։ Այս մասին հայտնում է մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը։
«Այս պահի դրությամբ երթեւեկությունն իրականացվում է գրաֆիկի համաձայն։ Գնացքների միջեւ երթեւեկության միջակայքը կազմում է 7,5 րոպե։
Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղեւորների ներողամտությունը»,– նշեցին մետրոպոլիտենից։