
Երևանի Մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցման նախագիծն անցել է առաջնային փուլի վերջնական փորձաքննությունը։
Այս մասին սեպտեմբերի 15-ի մամուլի ասուլիսին հայտնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Անդրադառնալով մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի մեկնարկի երկարատևությանը՝ քաղաքապետը նշեց, որ նման բարդության, ու փորձաքննությունների պահանջով նախագիծ վերջին 35 տարվա ընթացքում չի եղել։
«Հաջորդիվ, մենք պլանավորում ենք իրականացնել 3 փուլանի մրցույթ, որի մեկ փուլը վերաբերելու է թունելի հատվածին՝ «Բարեկամություն» կայարանից մինչև կիրճ, այնուհետև դրանից մինչև կամրջի հատվածը, իսկ երրորդը՝ թունելի և կայարանի կառուցման աշխատանքները»,-պարզաբանեց Ավինյանը։
Նրա խոսքով՝ ներկայում աշխատանքներ են ընթանում նաև մետրոյի «Սուրմալու» կայարանի տնտեսական հիմնավորվածության և կապիտալ ներդրումային ծրագրի ուղղությամբ։