META ընկերությունն այլևս չի արգելափակում ՀՀ և...

META ընկերությունը ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի նկարի, պատմության կամ անունը օգտագործելու համար այլևս պրոֆիլ / էջ / խումբ չի ջնջում:

Այս մասին սոցցանցերում հայտնել է ՏՏ փորձագետ Սամվել Հայրապետյանը։

«Հրամանատարի նկարը ժամանակ առ ժամանակ ջնջում են սակայն բողոքարկելու արդյունքում հիմնականում վերականգնում են։ Նաև դեպքեր են լինում, որ հրամանատարի անուն ազգանունը պարունակող գրառումներն են հեռացնում որոնք բողոքարկելու արդյունքում վերականգնվում են:

Շատ կարևոր է ավելի ու ավելի հաճախ կիսվել հրամանատարի նկարներով ու պատմություններով։ Շատ կարևոր է հաճախակի օգտագործել հրամանատարի անուն ազգանունը ու ամեն անգամ երբ META-ն կհեռացնի դա՝ շատ կարևոր է ԲՈՂՈՔԱՐԿԵԼ ու շահել:

Լրացում

Մենք հիմա գործ ունենք META ընկերության սեփական ներքին օրենսդրության պահանջների հետ որոնք վաղուց ավտոմատացված են, ասել է թե՝ գոյություն ունեն բոտեր, որոնք ֆիլտրում են ըստ բառի ու ըստ նկարի և ջնջում այն, տևական ժամանակ բողոքարկելու արդյունքում մենք կհասնենք այն կետին որ հրամանատարի հարցը բոտերի տիրույթից կտեղափոխվի ռեալ ադմինների տիրույթ, բայց սրա համար համառ պայքար ու ժամանակ է պետք, համառ ու ազգային միասնական պայքար:

Հ. Գ. Հիմա մեր խնդիրը Մոնթեն է, սակայն ապագայում գուցե այլ մեծություն էլ լինի, պետք է տեր կանգնենք մեր մեծերին, մեր պատմությանն ու մեր ինքնությանը։ Նկարում դուք տեսնում եք META-ի կողմից ջնջնված սակայն իմ կողմից բողոքարկման արդյունքում վերականգնված գրառումը։ Որպես կանոն բողոքարկումից հետո վերականգնված գրառումը/նկարը էլ երբեք չեն հեռացնում»,-գրել է նա: